Thursday, 30 03 2023
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:00
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:40
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ

Փայլանը ԼՂ շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել Էրդողանին

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին

կոչ է արել պատասխանատվություն ստանձնել՝ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ՝ ընդգծելով, որ ժամ առաջ պետք է վերջ տրվի այդ շրջափակմանը:

Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցության միակ ճանապարհն է, իրենք իրենց «բնապահպան» համարող ադրբեջանցիների մի խմբի և Ադրբեջանի պաշտպանության պաշտոնյաների կողմից փակ է պահվում ավելի քան երկու շաբաթ։ Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղի, հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետե աճում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը շրջափակման մեջ է։ Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի»:

Նա շեշտել է՝ Թուրքիան չպետք է անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղի հետզհետե աճող այս մարդկային տագնապի հանդեպ։ Քաղաքական ուժերը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկեն։ «Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ եմ ուղղում նախագահ Էրդողանին»,- նշել է Փայլանը:

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորն ընդգծել է, որ Կովկասում խաղաղության հաստատումը Թուրքիայի օգտին է։ «Եթե Լեռնային Ղարաբաղում մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատվություն ստանձնենք՝ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և թե՛ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, կկարողանանք վերադառնալ դրական օրակարգի»,- եզրափակել է Փայլանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում