Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Սինգապուրից և Թայլանդից Հնդկաստան մուտքի համար ժամանողներն այսուհետ ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:
Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ այդ երկրներից ճանապարհորդները նախքան ժամանումը պետք է թեստի արդյունքները ներբեռնեն Հնդկաստանի կառավարության կայքէջում:
«Սա արվում է՝ հաշվի առնելով Covid-19-ի իրավիճակը ողջ աշխարհում, մասնավորապես, վերը նշված երկրներում», – հայտնել են Հնդկաստանի առողջապահության նախարարությունից: