Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված միջազգային լրատվական թեմա չի ստեղծվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օրեր եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր» Հակոբ Աստարյանը:
Նրա խոսքով՝ ակցիաների ՕԳԳ-ն ցածր է, եթե այն միջազգային լրատվամիջոցները չեն լուսաբանում․ «Նույնիսկ ցույցերի պարագայում եվրոպական լրատվամիջոցները չլուսաբանեցին այն լայնորեն: Մեր դիվանագետները պետք է շատ ակտիվ աշխատեն: Այսօրվա վիճակը ժամանակին պետք է կանխատեսվեր, դեռ Բերձորը հանձնելուց առաջ:
Սփյուռքը պետք է իմանա ՀՀ իշխանությունների հստակ դիրքորոշումը: Հայաստանից Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանք է պետք: Հայաստանը ինքը պետք է ստեղծի լուրջ լրատվական դեպք, որը կդառնա միջազգային հանրության ուշադրության առարկա»: