Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Արևմտյան երկրները թալիբներին կոչ են արել չեղարկել ՀԿ-ներում կանանց աշխատանքի արգելքը

G7-ի երկրները, ինչպես նաև Շվեյցարիան, Նիդերլանդները, Դանիան և ԵՄ-ն Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժմանը կոչ են արել չեղարկել հասարակական կազմակերպություններում կանանց աշխատանքի արգելքը: Այդ մասին տեղեկանում Է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից:

«Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարները, ինչպես նաև Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչը խորապես մտահոգված են, որ ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատելու արգելքի վերաբերյալ թալիբների անխոհեմ և վտանգավոր կարգադրությունը սպառնալիքի տակ կդնի միլիոնավոր աֆղանցիների կյանքը, որոնց գոյատևումը կախված է մարդասիրական օգնությունից», – նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ եթե կանայք չմասնակցեն Աֆղանստանում օգնության մատակարարումներին, ապա ՀԿ-ները չեն կարողանա հասնել երկրի ամենախոցելի խավերին՝ տրամադրելու սննդամթերք, դեղորայք և այլ կենսական անհրաժեշտության ապրանքներ: «Մենք «Թալիբան»-ին կոչ ենք անում հարգել Աֆղանստանի կանանց և աղջիկների քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներըե, – նշվում է փաստաթղթում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս դատապարտել է թալիբների կառավարության քաղաքականությունը, որը թիրախավորում է Աֆղանստանի կանանց և աղջիկներին: 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ,խորապես անհանգստացած էե կանանց կրթության նկատմամբ աճող սահմանափակումներից: Թալիբները վերջին շաբաթվա ընթացքում կանանց արգելել են հաճախել համալսարան և աշխատել հասարակական կազմակերպություններում: Անցյալ տարի երկրի վերահսկողությունը վերադարձնելուց հետո թալիբները սահմանափակել են կանանց իրավունքները՝ չնայած խոստացել էին, որ այս անգամ ավելի մեղմ քաղաքականություն կվարեն, քան 1990-ականներին: Աղջիկներին արգելվել է հաճախել միջին և ավագ դպրոցներ, ստանալ մի շարք մասնագիտություններ: Բացի այդ, արգելվել է կանանց մուտքը զբոսայգիներ և մարզասրահներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում