«Ծովային փոխգործակցություն – 2022» ռազմածովային զորավարժությունները ցույց տվեցին Ռուսաստանի և Չինաստանի վճռականությունը՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը ։ Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Երկու երկրների ռազմածովային նավատորմերը ցուցադրեցին Չինաստանի և Ռուսաստանի վճռականությունն ու ունակությունը՝ ուժեղացնելու ծովում անվտանգության սպառնալիքներին համատեղ պատասխանը, ինչպես նաև պահպանելու խաղաղությունն ու կայունությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում», – նշել է Թան Քեֆեյը: Նա նաև ընդգծել է, որ զորավարժություններն «է՛լ ավելի խորացրեցին Չինաստանի և Ռուսաստանի միջև համակողմանի ռազմավարական համագործակցությունը նոր դարաշրջանում»։
Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Պեկինը և Մոսկվան 2022 թ.-ի ընթացքում իրականացրել են անվտանգության ոլորտում գլոբալ նախաձեռնություններ, խորացրել են ռուսական և չինական զինված ուժերի միջև պրակտիկ փոխանակումները և համագործակցությունը և բարձր մակարդակով պահպանել են երկու երկրների բանակների միջև ռազմավարական համակարգումը: «Ծովային փոխագործակցություն – 2022» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 21-ից 27-ը Արևելաչինական ծովում: