Թուրքիան և Սիրիան առաջիկա օրերին կշարունակեն շփումները ռազմական գերատեսչությունների գծով։ Այս մասին հայտնել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Մոսկվայում իր սիրիացի գործընկեր Ալի Մահմուդ Աբասի հետ բանակցությունների արդյունքում։
«Մենք հույս ունենք, որ աշխատանքները, որոնք կիրականացվեն առաջիկա օրերին, թույլ կտան լուրջ ներդրում ունենալ տարածաշրջանում և Սիրիայում խաղաղության և կայունության ապահովման գործում»,-նախարարի խոսքը մեջբերում է TRT հեռուստաալիքը:
Մոսկվայում դեկտեմբերի 28-ին՝ 11 տարվա մեջ առաջին անգամ, հանդիպել են Թուրքիայի և Սիրիայի ՊՆ նախարարները։ Հանդիպումը կայացել է եռակողմ ձևաչափով՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ։