Լաչինի միջանցքի փակումը հետապնդում է նպատակների մի ամբողջ կոմպլեքս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ Լաչինի միջանցքի արգելափակումով Բաքուն ունի պլանների հաջորդականությունը․ «Լաչինի միջանցքի փակումը Բաքվի բավականին լավ մշակված ռազմավարության արդյունք է: Մենք որպես պետություն խաղի կանոն թելադրող չենք, միայն արձագանքող ենք, որը վտանգավոր է: Արձագանքողի դերում հանդես գալով՝ լուծում ենք ոչ թե բուն խնդիրը, այլ հետևանքները»: