Պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրության կենտրոնի դասախոս, մարդու իրավունքների տեսական հիմունքների և փաստահավաք հետազոտության մասնագետ Վահան Բուռնազյանը տպավորություն ունի,որ գերտերությունները, թե իբր ուզում են մեզ օգնեն, չեն ուզում խաղաղություն. «Արցախի իրական ինքնորոշման գերտերությունները չեն ձգտում: Կեղծ նարատիվներ կան, որոնք ազդում են Արցախի ինքնորոշման վրա»:
Բուռնազյանը նշում է, որ ՄԱԿ-ի կանոններում շատ պարզ ասվում է` ազգային ինքնորոշումը առաջին և հիմնական իրավունքն է, այդ կանոնը մեր կողմում է. «ԱՄՆ-ն և ՌԴ-ն չեն ուզում ՄԱԿ կանոնները աշխատեն, քանդում են այդ սիստեմը, որը մեզ կարող է օգնել: Մենք պետք է հասկանանք, որ Արցախի խնդիրը միակը չէ: Ինչու ենք միայն աշխատում ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ուղղությամբ, մենք պետք է աշխատենք շատ կենտրոնների հետ: Պարամետրերը պետք է ջարդենք ու նորը կառուցենք. Նույն ճանապարհով պետք չէ անընդհատ գնալ: Լայն մտածելակերպ ու մոտեցում պետք է ունենանք. Պետք չէ կենտրոնանալ միայն ԵՄ-ի ու ՌԴ-ի վրա»: