Մենք երբևէ չենք մտածում մի քանի քայլ առաջ, պարզ էր, որ նման բան տեղի կունենար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Թադևոսյանի համար տարակուսելի է, թե ինչպես կարող էր Արցախի ղեկավարությունը տարրական հարցը չգիտակցեն ու հնարավոր քայլերը չձեռնարկել. «Միշտ մտածել ենք՝ ուրիշը մեր խնդիրը կլուծի: Այս իրավիճակում ունենք սարսափելի անպատասխանատու քաղաքական էլիտաներ:մ Հասարակությունը շվարած վիճակում է, չգիտեն՝ ինչ քայլերի դիմեն: Կառավարությունը խնդիրները ճիշտ չի դնում»: