Ռազմական դրությունը խաղ ու պար չէ, պարզ է, որ պետք է ռազմական գրաքննություն լինի, բայց պետք է հիմնավորվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` պատերազմի ժամանակ ինտերնետային սահմանափակում մտցնելու Արդարադատության նախարարության նոր նախագծին:
Ըստ Մարտիրոսյանի` կան բաներ, որ համացանցում արգելափակելը հնարավոր չէ ու դա հաշվի չի առնվել. «Ինտերնետի կառուցվածքը բարդ է, բաներ կա, որոնք նստած են ամպային տեխնոլոգիայի վրա: Արդարադատության նախարարությունը պետք է բացատրություն տա` ինչպես ու ոնց է անելու սահմանափակումները: Պետք է հստակ գրել` որ դեպքերում են դնելու ու ինտերնետի ռուբիլնիկը անջատեն: Մեզ մոտ մինչև ինտերնետի ռուբիլնիկը անջատելը մի շարք խնդիրներ կան, որոնք արված չեն: Ինչ է նշանակում ռազմական դրության ժամանակ ռազմահայրենասիրական հաղորդումներ ու ֆիլմեր, ով է դա որոշելու»: