«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը դառնորեն է արձանագրում, որ հայկական օրակարգ գոյություն չունի. «ՀՀ իշխանության, ընդդիմության առաջնորդների օրակարգն եմ ուզում լսել` ինչպես դուրս գանք այս իրավիճակից: Ոչ ոք տրամաբանական պատասխան չի տալիս` ինչու է Բաքուն փակել Լաչինի միջանցքը և ինչ պահանջ է ներկայացրել : Գործ ունենք նոյեմբերի 9-ից հետո ստատուս քվոյի կոպիտ խախտման հետ»:
Նորիկյանը խորը մտահոգություն ունի, որ միջանցքը երկարատև փակ է մնալու. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է գլոբալ սադրանք, որը կարող է հանգեցնել ընդհուպ ռազմական էսկալացիայի: Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում. Ձայնը լսելի չէ ոչ Արևմուտքում, ոչ ՌԴ-ում: Հավաքական միտք չկա իշխանության մոտ, որը հնարավորության կտա արձանագրել անելքիները»: