
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը չորեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Պատճառը Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հակաադրբեջանական կոչերն են, ինչն անհանգստացրել է ադրբեջանական իշխանություններին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների անունից Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցվել, որոնք «ոտնձգություն են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»: