
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է մոտ 54,35 մլն դոլար արժողությամբ երկաթի հանքաքարի խմբաքանակի կալանքի մասին։ Ըստ հայտարարության՝ այն պատկանում է ռուսաստանցի գործարար, միլիարդատեր և օլիգարխ Ալիշեր Ուսմանովին:
Ուկրաինայի անվտանգության ծառայության պնդմամբ՝ հումքը հայտնաբերվել է Ուկրաինայի մի քանի ծովային նավահանգիստների տարածքում։