Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեկտեմբերի 27-ին վերահսկողական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարբեր գյուղերում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման 2 դեպք։
Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Արագածավան գյուղում արձանագրված առանց համապատասխան թույլտվության իրականացվող պեռլիտի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։
Դաշտադեմ գյուղում հայտնաբերված առանց համապատասխան փաստաթղթերի առկայության «օբսիդիան» տեսակի ապար տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը տարվել է Ոստիկանության բաժին։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։