Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրել է խաղաղության նոբելյան մրցանակի՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
«Ես դիմում եմ ներկայացրել և առաջադրել եմ նախագահ Էրդողանի թեկնածությունը խաղաղության նոբելյան մրցանակի համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու՝ նրա ջանքերի համար»,- Շենթոփի խոսքն է մեջբերել Star թերթը։