Միջանցքի և միութենական պետության օրակարգի բարձրաձայնումը Հայաստանի համար կանխարգելիչ նշանակություն կունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Նրա խոսքով`Ռուսական ու արդբեջանական առաջարկները իրարից չեն տարբերվում, նույնիսկ ներդաշնակ են. «Ռուսաստանն ու Ադրբեջանը շատ հանգիստ են վերաբերում այն ագրեսիային, որը ձևավորվել է Բերձորի միջանցքում: Պետերբուրգյան հանդիպումից առաջ Հայաստանից նման օրակարգի բարձրաձայնումը ռեալ պոլիտիկն է թելադրել: Խնդիրը խճճել է Ադրբեջանը, թնջուկը չի ուզում լուծել Ռուսաստանը»: