Tuesday, 26 09 2023
17:24
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 27, 2023
ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ
ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան
Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով
ԼՂ-ում սեպտեմբերի 25-ի որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի
ԼՂ-ում ծավալած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակը շուրջ 200 զոհ է տվել
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
Բայդենի նամակը կարևոր մեսիջներ է պարունակում, այս շանսը չպետք է բաց թողնել
16:45
ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացնում փախստականների հումանիտար կարիքների ապահովման համար
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները. Փաուերը՝ Կոռնիձորում
Ուղիղ. Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
16:15
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով

ԱՄՆ-ն և Արևմուտքն ապատեղեկատվություն տարածելու միջոցով չեն կարողանա պառակտել իրանցի ժողովրդին. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին ասեկոսեների և ապատեղեկատվության տարածման միջոցով Իրանում հակակառավարական բողոքներ հրահրելու մեջ: Այս մասին հաղորդում Է ТАСС գործակալությանը: «Իսլամական հեղափոխության թշնամիները ստի տարածմամբ չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել իրանցի ժողովրդին:

Երիտասարդները մեր երեխաներն են, և բոլոր նրանք, ովքեր խաբվել են, կընդունվեն հայրենքի գրկում, բայց դավաճաններին գթություն չի լինի», – ասել է Ռայիսին Թեհրանում 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ: Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով, սեպտեմբերի կեսերից Իրանում բռնկված անկարգությունների ու հուզումների կազմակերպման մեջ ներգրավված են եղել «երեսպաշտները, միապետականներն ու հակահեղափոխականները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր հանդես են եկել իսլամական հանրապետության դեմ»:

Իրանի դատախազությունը դեկտեմբերի 26-ին հայտնել է, որ Թեհրանում ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից ձերբակալված ցուցարարների 83%-ն ազատ է արձակվել։ Tasnim գործակալության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ «վերջին երեք ամիսների ընթացքում անկարգությունների մասնակիցների գործերով զբաղվող դատավորները 2 239 այցելություն են կատարել բանտեր և անձնական զրույցներ ունեցել կալանքի տակ գտնվողների հետ»: Հոկտեմբերին և նոյեմբերին Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին Քուրդիստանի նահանգի վարչական կենտրոն Սենենդեջում և Սիստան և Բելուջիստանի նահանգի գլխավոր քաղաք Զահեդանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցներին ներում շնորհելու մասին: Ազատ են արձակվել արաբական ցեղերով բնակեցված հարավարևմտյան Խուզեստանի նահանգում և էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Արդաբիլում բողոքի ակցիաներին մասնակցած ցուցարարները։

Միացյալ Նահանգները դեկտեմբերի 26-ին Իրանին կոչ է արել ազատ արձակել բողոքների բոլոր մասնակիցներին՝ առանց որևիցե պայմանի: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը նշել է, որ խոսքը վերաբերում Է «բոլոր այն մարդկանց, ովքեր Իրանում կալանքի տակ են գտնվում այն բանի համար, որ խաղաղ պաշտպանել են իրենց ազատությունները»: Իրանում խռովությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։

Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանները Ամինիին բերման էին ենթարկել գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված էր ստացել, որից մահացել էր։ Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել աղջկա մահվան պատճառների մասին, որտեղ նշվել Էր, որ նրան վնասվածքներ չեն հասցվել։ Սաուդյան Asharq Al-Awsat թերթի փոխանցմամբ՝ երեք ամսվա ընթացքում ցույցերն ու երթերն ընդգրկել են 157 քաղաքներ ու բնակավայրեր։ Դրանց մասնակիցները կոչ են արել ժողովրդավարական փոփոխություններ կատարել, դատապարտել են իշխանությունների բռնաճնշումները և պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին։ Ընդհանուր առմամբ, ըստ հրատարակության՝ սեպտեմբերի կեսերից Իրանում ձերբակալվել է 18,5 հազար մարդ։ Անկարգությունները ճնշելու ժամանակ զոհվել է 507 ակտիվիստ և 66 ուժային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում