Sunday, 24 09 2023
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան
Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. ադրբեջանական ԶՈւ մեկ զինծառայող վիրավորվել է
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
20:45
NBC-ի փոխանցմամբ՝ Բայդենը Զելենսկին խոստացել է փոքր քանակությամբ «ATACAMS» հեռահար հրթիռներ
20:30
Bloomberg. ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրում է պարզաբանել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ արված հայտարարությունը
20:15
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:56
Հավաք Շվեյցարիայի Բեռն քաղաքում՝ հաջակցություն Արցախի
Ադրբեջանական կողմն Արցախ բենզին և դիզվառելիք է ուղարկել

Բաց նամակ Էմանուել Մակրոնին. և բաց հարցեր

Ֆրանսիայի քաղաքական ուժերի առաջնորդները, պատգամավորներ, սենատորներ, բաց նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, հիշեցնելով հայ-ֆրանսիական բարեկամության խորը արմատները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, արժեհամակարգային, քաղաքակրթական ասպեկտներում, և կոչ անելով Ֆրանսիային քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը Ադրբեջանից պաշտպանելու ուղղությամբ, ընդհուպ Միացյալ Նահանգների ու եվրոպական գործընկերների հետ քննարկել Բաքվի հանդեպ պատժամիջոցների հարց: Բաց նամակը, որ հրապարակվել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր պարբերականներից մեկում՝ Մոնդում, ըստ էության շաբաթներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած հայտնի բանաձևերի վերաշարադրությունն է:

Հայտնի է նաև, որ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց, որ այդ բանաձևերը զուտ խորհրդարանական նախաձեռնություն են և չեն արտահայտում Ֆրանսիայի պաշտոնական քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, թերևս անկասկած է, որ պաշտոնական Փարիզը էապես չի փորձել խոչընդոտել այդ բանաձևերի ընդունմանը, ինչը թերևս նշանակում է, որ ամենևին դեմ չի եղել դրանց առկայությանը: Հարցը սակայն այն է, թե որքանով է հավանական, որ Փարիզը ձեռնամուխ լինի այդ բանաձևերի իրագործմանը, և ամենից էականը՝ արդյունավետության ի՞նչ ռեսուրս ու գործիքակազմ ունի Ֆրանսիան, այդ իրագործման անցնելու դեպքում: Որովհետև, եթե այստեղ լինեն քայլեր, սակայն չլինի դրանց գործնական արդյունավետություն ապահովելու գործիքակազմ, էֆեկտը կարող է լինել հակառակ և Ֆրանսիան կարող է կամա, թե ակամա դառնալ իրավիճակի սրման դետոնատոր:

Այլ հարց է, որ Ֆրանսիան այդ գործում չմնա մենակ և ստացվի գործակցությունը Միացյալ Նահանգների ու եվրոպական գործընկերների հետ՝ Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատվության շոշափելի հեռանկար ստեղծելու և այդ կերպ Բաքվին զսպելու հարցում: Բայց, որքանո՞վ է իրատեսական այդ պատկերը, եթե հիշենք, որ ընդամենը օրեր առաջ՝ Արցախի 120 հազար հայության արգելափակման պայմաններում, Եվրահանձնաժողովի նախագահը Ադրբեջանը հռչակում է ԵՄ վստահելի էներգետիկ գործընկեր և ստորագրում հերթական էներգետիկ համաձայնագիրը Բաքվի հետ: Կարո՞ղ է Ֆրանսիան փոխել իրերի այդ դրությունն ու հարաբերակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում