Tuesday, 03 10 2023
Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար
Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ. Մինասյան
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

ՄԱԿ-ի ԱԽ-ն թալիբներին կոչ է արել չեղարկել կանանց կրթության սահմանափակումները և ՀԿ-ներում աշխատելու արգելքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է թալիբների կառավարության քաղաքականությունը, որը թիրախավորում է Աֆղանստանի կանանց և աղջիկներին: 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» կանանց կրթության նկատմամբ աճող սահմանափակումներից: Թալիբները վերջին շաբաթվա ընթացքում կանանց արգելել են հաճախել համալսարան և աշխատել հասարակական կազմակերպություններում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ վերջին սահմանափակումները «պետք է չեղյալ հայտարարվեն»։ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության մեջ կոչ է արվում «կանանց և աղջիկների լիարժեք, հավասար և բովանդակալից ներգրավվածություն ապահովել Աֆղանստանում», վերաբացել դպրոցները և արագ կասեցնել այս քաղաքականությունն ու գործելակերպը, որը խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հումանիտար բնագավառում կանանց աշխատելու արգելքը «զգալի և անմիջական ազդեցություն կունենա երկրում մարդասիրական գործողությունների վրա», այդ թվում՝ ՄԱԿ-ի համար:

«Կանանց և աղջիկներին դուրս մղելու և լռեցնելու գործողությունները շարունակում են ահռելի տառապանքներ պատճառել և լուրջ հետընթաց հանդիսանալ աֆղան ժողովրդի ներուժի համար», – գրել է Գուտերեշը Twitter-ում՝ հավելելով, որ «Թալիբանի» կողմից վերջին սահմանափակումները մարդու իրավունքների չարդարացված խախտումներ են և պետք է չեղարկվեն:

BBC-ն նշում է, որ առնվազն հինգ առաջատար հասարակական կազմակերպություններ դադարեցրել են աշխատանքն Աֆղանստանում այն բանից հետո, երբ թալիբների կառավարությունը կանանց արգելել է աշխատել իրենց մոտ: Care International-ը, Նորվեգիայի փախստականների խորհուրդը և Save the Children-ը հայտարարել են, որ չեն կարող շարունակել իրենց աշխատանքն՝ առանց իրենց անձնակազմի կին անդամների: Փրկարարների միջազգային կոմիտեն նույնպես կասեցրել է իր ծառայությունները, իսկ Islamic Relief կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր աշխատանքների մեծ մասը:

Անցյալ շաբաթ թալիբները ձերբակալել էին 5 կանանց, ովքեր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ցույցի ժամանակ իրենց բողոքն էին հայտնում կանանց կրթության արգելքի դեմ: Ձերբակալվել էին նաև 3 լրագրողներ։

Անցյալ տարի երկրի վերահսկողությունը վերադարձնելուց հետո թալիբները սահմանափակել են կանանց իրավունքները՝ չնայած խոստացել էին, որ այս անգամ ավելի մեղմ քաղաքականություն կվարեն, քան 1990-ականներին:

Բացի համալսարանում սովորելու և հասարակական կազմակերպություններում աշխատելու արգելքից, նահանգների մեծ մասում աղջիկներին արգելվում է նույնիսկ միջնակարգ դպրոց հաճախել: Կանանց, ի թիվս այլ հասարակական վայրերի, արգելվել է նաև մտնել այգիներ և մարզասրահներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում