
Հորդ անձրևների պատճառով Հորդանանի Պետրա քաղաքում ջրհեղեղ է տեղի ունեցել: Ջուրը սկսել է լցվել կիրճը, որտեղ զբոսաշրջիկներ են եղել: Այս մասին տեղեկացնում է CNN-ին:
Զբոսաշրջիկներն ապահով կերպով տարհանվել են:
2018 թ.-ին Հորդանանում ջրհեղեղն ավելի քան 20 մարդու կյանք էր խլել: 1963 թվականին Պետրայում ջրհեղեղը ֆրանսիացի 23 զբոսաշրջիկի էր քշել-տարել:
Պետրան գտնվում է ծովի մակարդակից 900 մ, իսկ շրջակայքից՝ 660 մ բարձրության վրա՝ Սիկ անունով նեղ կիրճում: Քաղաքի շինությունները կառուցվել են տարբեր դարաշրջաններում՝ մ.թ.ա. 18-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարերում: 2005 թ.-ին Պետրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Պետրան տեսնելու համար Հորդանան է այցելում տարեկան շուրջ 1.5 մլն զբոսաշրջիկ: