Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Եթե չի բացվում միջանցքը, գուցե պետք է բացել բոլորի խաղաքարտե՞րը

Ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը, միջանցքի արգելափակման խնդիրը բարձրաձայնելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղումով: Դա հանդիպման այսպես ասած բացման մասին վերջին դրվագն էր, որից հետո պարզ չէ, թե օրինակ այդ առումով ինչ է ասել Պուտինը: Սակայն, շատ կարևոր է այն, թե ինչ է անում կամ ինչ կարող է անել Երևանը, որովհետև այն, որ ռուս խաղաղապահները չեն ապահովում միջանցքի ապարգելափակումը՝ փաստ է: Թե ինչու՞ չեն անում դա, չեն ուզում, թե չեն կարողանում, կամ որևէ պահանջ կա Երևանի հանդեպ, սա իհարկե խնդրի մյուս կողմն է: Բայց, ի՞նչ կարող է անել Երևանը, եթե ռուս խաղաղապահներն ու Ադրբեջանը չեն անում այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Այստեղ գալիս է մյուս հարցը՝ իսկ Երևանն ունի՞ որևէ այլ բան անելու գործընկեր կամ դաշնակից, որը գործնականում կարող է օժանդակել այդ այլ տարբերակին:

Այստեղ է թերևս, որ բախվում ենք մի պարզ իրողության, որը ընդունելու համարձակությունը պետք է ունենանք և միայն այդ պարագայում կարող ենք լրջորեն խորհել, թե ինչպես լուծենք հարցը: Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունը ունի գործնականում բոլոր ուժային կենտրոնների առնվազն լուռ աջակցությունը: Համենայն դեպս, բացելու կոչերը, որ հնչել են, գործնականում ոչինչ են, և, եթե տևական ժամանակ անց դրանք չեն տալիս որևէ արդյունք, իսկ կոչերի հեղինակները չեն տալիս որևէ գործնական այլ քայլի պատրաստակամության նշան, ուրեմն նրանք էլ ստեղծված իրավիճակում ունեն իրենց ակնկալիքը և գործնական որևէ բան կանեն, եթե ստանան այն: Ըստ այդմ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գուցե հայ հանրության համար առնվազն նույնքան որոշակիությամբ ակնարկի, թե ինչպիսին են իրավիճակից ելքի և առաջընթացի պատկերացումները այլ դերակատարների մոտ, որոնք հայտնում են անմիջական միջնորդական շահագրգռություն: Եթե տեղի չի ունենում որևէ փակ շրջանակում փոխհամաձայնեցված՝ բարձրաձայն, թե լռելյայն, գործընթաց, ապա թերևս ժամանակն է, որ իրավիճակի մասին խոսվի ավելի բաց, բայց ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլորի մասով: Դա անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը իրավիճակի առավել ընդգրկուն գնահատական ձևավորելու և ըստ այդմ կարևոր որոշումների հարցում դիրքորոշվելու համար: Որովհետև, եթե իրավիճակը զարգանա Հայաստանին ևս մեկ անգամ որևէ ստատուս-քվո պարտադրելու, ու այն էլ պատերազմական տարբերակով պարտադրելու ուղղությամբ, ապա դա արդեն կլինի հայկական պետականության անշրջելի կորուստ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում