ԿԽՄԿ-ն արդեն 30 տարի գործում է տարածաշրջանում և ունի եզակի դերակատարություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ամատունու խոսքով` Կարմիր խաչը ոչ միայն մարդասիրական օգնություն, այլ նաև բուժօգնությամբ է աջակցում. «Կարմիր խաչը հեռու է քաղաքական գործընթացներից, կենտրոնում մարդն է»:
Ի դեպ, Զառա Ամատունին նշեց, որ Կարմիր խաչը Հայաստանի սահմանամերձ համայնքներում աշխատում է անմիջապես բնակիչների հետ