Saturday, 30 09 2023
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն
Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Եթե Հայաստանի շրջադարձը հիմա չլինի, գալու են մեր հետևից. Արման Բաբաջանյան
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Հաշվարկ է եղել՝ Հայաստանը ներքաշվեր պատերազմի մեջ ու այն տեղափոխվեր ՀՀ տարածք. Սաֆարյան
14:13
Դիտարկվում է տեղահանված հայերին Կիպրոսում տեղավորելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ
Ռուսաստանն է մեզ ընտրել որպես թշնամի. վանդակից դուրս գալու համար պետք է ստեղծել ապագայի տեսլական
Թուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 6 քաղաքացի, կան վիրավորներ

Արևմուտքի տեսակետից՝ Հայաստանն ու Ուկրաինան նույն ճակատում են. Երևանից պահանջվում են ճիշտ քայլեր

Այսօր դեկտեմբերի 28-ին, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն պաշտոնական այցով կմեկնի Կիև։ Նա պետք է քննարկի Ուկրաինային աջակցելու իր երկրի հետագա գործողությունները, որոնք խոստացել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Մինչդեռ, ըստ հասարակական կարծիքի վերջին հարցման, տասը ֆրանսիացիներից յոթը կողմ են ռազմական գործողությունների և բանակցությունների շուտափույթ դադարեցմանը:

Միանգամայն հնարավոր է, որ Ուկրաինային մատակարարումների տեսականին քննարկելուց բացի, պաշտպանության նախարարն ավելի նուրբ առաքելություն ունի՝ իր ուկրաինացի զրուցակիցներին փոխանցել Ֆրանսիայի քաղաքացիների տրամադրությունները։

Ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանի կարծիքով՝ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի այցը Կիև հերթականն է, ճշգրտվում է ժամանակահատվածը՝ առ այն, թե երբ, ինչ տեսակի ռազմական օգնություն կհատկացվի Ուկրաինային. «Ուկրաինական կողմից ներկայացվում է, թե ինչ է պետք Կիևին, իսկ ֆրանսիական կողմից հստակեցվում է այն ժամանակահատվածը, թե երբ դա կհասնի Ուկրիանա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք նմանատիպ այց կարող է լինել նաև Հայաստան, Հակոբյանը նշեց. «Ռուսաստանի հետ ունեցած պայմանագրային բազան Հայաստանին թույլ չի տալիս այլ պետությունների հետ ունենալ այն սերտ ռազմական համագործակցությունը, որը կարող էր լինել։ Այն պայմաններում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է ու Ռուսաստանի հետ ունի երկկողմ պայմանագիր, որը շատ սահմանափակող է և այս պահին ազդում է Հայաստանի անվտանգության վրա՝ քաղաքական ու ռազմական իմաստով, իհարկե Երևանում չեն կարող լինել այն սպասելիքները, որոնք կան Կիևում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինան հստակ արևմտյան վեկտոր ունի և Ուկրաինային վստահում են արևմտյան տեխնոլոգիաները. «Այս պահին արևմուտքը չի կարող իր տեխնոլոգիաները վստահել Հայաստանին։ Քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի ստվերում է և ունի պայմանագրեր, այլ բան ակնկալելը բարդ է։ Ռազմական ոլորտը շատ սպեցիֆիկ է, այն տարբերվում է հումանիտար ոլորտից։ Հումանիտար ոլորտում Ֆրանսիան կարող է Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն ցուցաբերել, բայց ռազմականում տեխնոլոգիաները հարցը շատ սուր է։ Քանի դեռ կա Ռուսաստանի գործոնը, ոչ միայն Ֆրանսիայից, որևիցե արևմտյան պետությունից լուրջ ռազմական համագործակցություն ակնկալելը ճիշտ չի լինի։ Դա հնարավոր չէ»,-եզրափակեց Հակոբյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ արևմուտքի տեսակետից Հայաստանն ու Ուկրաինան նույն ճակատում են.«Այդ մասին Երևանում ուղիղ ասաց Նենսի Փելոսին։ Մեջբերեմ նրա հայտարարությունը՝ Միացյալ Նահանգներից մինչև Թայվան, Ուկրաինայից մինչև Հայաստան, անցնում է ժողովրդավարության պատերազմն ընդդեմ բռնապետության։ Մենք դրան լուրջ չվերաբերվեցինք և դա բնական է, քանի որ մենք քաղաքական առումով տառաճանաչ չենք։ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի այցը Ուկրաինա նույն տրամաբանության մեջ է, ինչ օրինակ, ԱՄՆ Կենտրոնական հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի այցը Հայաստան, կամ Բրիտանական հետախուզության ղեկավարի այցը…

նկատենք՝ նրանք չեն այցելում Ադրբեջան, առավել ևս՝ Ռուսաստան։ Նրանք այցելում են այն երկրներ, որոնք պետք է դառնան իրենց առանցքային դաշնակիցները։ Իրենք Վրաստան էլ չեն այցելում։ Վրաստանը կորցրեց իր դերը, որն իրեն տրված էր և որի համար մեծ գումարներ, մեծ քաղաքական կապիտալ վճարվեց, բայց Վրաստանը նահանջեց։ Նահանջը տվյալ դեպքում դավաճանություն է դիտվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ եզակի հնարավորություն կա, միայն եթե մենք հետևողական լինենք.«Անգամ սկսելով շատ ավելի ցածր կետից, քան Վրաստանը, չունենք մեր Սաակաշվիլին, կհաջողենք։ Հիմա Փաշինյանին վստահում են այն, ինչը չի կարելի կորցնել։ Նահանջը կլինի կործանարար, մեզ օգնում են միայն ավանսով։ Դա յուրահատուկ քաղաքական ապառիկ է։ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի այցը սենսացիոն չէ, մենք էլ ունեցել ենք Ջոն Բոլթոնի այցը, Նենսի Փելոսիի այցը։ Մենք չենք գնահատում այն գանձերը, որ շաղ են տալիս մեր դեմ։ Մենք տեսնում ենք միայն այն գանձերը, որ տալիս են ուրիշներին և հարցնում՝ ինչու՞ մեզ չեն տալիս։ Մեզ տալիս են շատ ավելին, մենք չենք տեսնում։ Ճիշտ քայլերի դեպքում կգան և՛ Պաշտպանության նախարարներ և շատ այլ կարևոր մարդիկ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում