
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության բանակցություններին և խաղաղության պայմանագրի ընթացքին։
«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիներին։
Մենք պետք է հիմնվենք մեր օրակարգի, մեր առաջարկների վրա։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է անում միայն իր ազգային շահերի շրջանակներում»,-հայտարարել է Բայրամովը։