Tuesday, 23 04 2024
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում

«Սադրա՞նք», թե՞ համաձայնեցված գործողություն Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, կապված Հայաստանին «միութենական պետության» հարցով ճնշելու հետ, սադրիչ են:  «Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին», ասել է Պեսկովը: Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել էր, թե Լաչինի միջանցքում ստեղծված վիճակը, նաև սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան պայմանավորված է եղել այդ թվում «միութենական պետության» հարցով, որին ըստ նրա, հայկական ժողովրդավարությունը դիմադրում է: Պեսկովը այդ հայտարարությունները համարում է սադրիչ:

Դա տեղի է ունենում փաստորեն Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի սանկտ-պետերբուրգյան հանդիպման շեմին, որտեղ անկասկած կարևորագույն քննարկումներ են լինելու Լաչինի միջանցքի ու առկա իրադրության թեմայով: Անվտանգության խորհրդի քարտուղարը չի՞ պատկերացրել, թե ինչ ազդեցություն կունենա այդ հայտարարությունը, ինչ ընկալում Ռուսաստանում, որովհետև Պեսկովը գործնականում «փոխանցում» է Պուտինի գնահատականը: Միթե՞ ԱԽ քարտուղարը կարող էր ունենալ այդօրինակ պահին այդպիսի հայտարարության անզգուշություն, թե՞ այդուհանդերձ խոսքը Սանկտ-Պետերբուրգում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված գործողության մասին է: Սա կարևոր հարց է, որովհետև պարունակում է կամ կարող է պարունակել մի շարք շերտեր, կախված պատասխանից: Որովհետև, մի պարագայում կնշանակի, որ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդառաջ «սադրիչ» հայտարարությունը դարձել է խաղաքարտ ՌԴ նախագահի ձեռքին, մյուս պարագայում կնշանակի, որ Երևանն է հանդիպումից առաջ դիմել կանխարգելիչ քայլի՝ Հայաստանում խթանելով հասարակական կարծիքի ճնշում ՌԴ հանդեպ, ակնկալելով այդ հանգամանքը որպես խաղաքարտ դիտարկել Սանկտ-Պետերբուրգում:

Կարո՞ղ էր ԱԽ քարտուղարը այդօրինակ լրջության հարցի մասին հայտարարություն անել առանց վարչապետի հետ համաձայնեցնելու: Իրավիճակի ստույգ գնահատելը շատ բարդ է, հատկապես նկատի ունենալով այն, որ գնահատականի ելակետ կարող է լինել Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքը, ինչը սակայն հազիվ թե բացվի նույն պահին ամբողջապես, եթե անգամ այդ հանդիպումից հետո բացվի Լաչինի միջանցքը: Հետևաբար, հանրությանը տարուբերումների մեջ չգցելու համար, պաշտոնական Երևանն այդուհանդերձ պետք է թերևս պարզաբանի, թե ի վերջո կա՞ Հայաստանին ուղղված կոնկրետ հարցադրում կամ պահանջ՝ «միութենական պետության» մասով, թե՞ ոչ: Որովհետև, եթե խոսքը քաղաքականության տրամաբանության մասին է, ապա ձևակերպումների հարցում արժե լինել չափազանց պատասխանատու, որովհետև այդօրինակ հարցերում լռությունն է ապահովում դիմադրունակ ճկունություն, հատկապես ուժեղ գործիքակազմի բացակայության պայմաններում, որի խնդիրը Հայաստանն ունի տևական ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում