
Ռուսաստանն այս տարվա հոկտեմբերին դարձել է Թուրքիայի նավթի և նավթամթերքի հիմնական մատակարարը։ Արտահանման ծավալը կազմել է 2,174 մլն տոննա։
Այդ մասին են վկայում Թուրքիայի էներգետիկ շուկայի վերահսկողության և կարգավորման վարչության՝ երեքշաբթի հրապարակած տվյալները:
Ռուսաստանին հաջորդում են Իրաքը (860 հազար տոննա նավթ և նավթամթերք) և Ղազախստանը (226,6 հզ․ տոննա)։