Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ տարբերակներ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Դեկտեմբերի 27-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը, որի առանցքային ուշադրության հարցն անշուշտ Արցախում իրադրությունն է, մասնավորապես Լաչինի միջանցքի արգելափակված լինելը: Սկսելով Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, ՌԴ նախագահ Պուտինն արել է որոշակի իմաստով անսպասելի հայտարարություն, նշելով, որ «Նիկոլ Փաշինյանի հետ սկսել են դեռ երեկ, եւ հաջողվել է խոսել երեքով»: Ըստ էության Պուտինը թերեւս նկատի ունի նաեւ Իլհամ Ալիեւին, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել եռակողմ ոչ ֆորմալ զրույց, թեեւ ՌԴ նախագահ Պեսկովը ԱՊՀ Վեհաժողովից առաջ հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում նախատեսված չէ:

Իհարկե ավելի վաղ, նույն Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել այդպիսին, եթե կողմերը ունենան ցանկություն: Բայց, Վեհաժողովի նախօրեին նա հայտարարեց, որ հանդիպում նախատեսված չէ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ կողմերը չեն հայտնել ցանկություն: Բայց, փաստորեն, համենայն դեպս դատելով ՌԴ նախագահի խոսքից, եռակողմ խոսակցություն եղել է, եւ եղել է քննարկում, որի հետ կապված մանրամասները Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու մասին էլ բացման խոսքում ասել է Պուտինը: Նա իհարկե ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումից՝ օգտագործելով Ղարաբաղ արտահայտությունը, ինչպես նաեւ չի խոսել Լաչինի միջանցքի մասին:

Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի մասին արձանագրել է Հայաստանի վարրչապետը, նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որ ստորագրել են երեք երկրների ղեկավարները, Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է եւ Ադրբեջանը երաշխավորել է անարգել շարժը այնտեղով: «Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ: Իհարկե ցանկալի է քննարկել այդ իրավիճակը, ինչպիսի տարբերակներ կան»: Դատելով Պուտինի եւ Փաշինյանի բացման խոսքերից, նախօրեին տեղի ունեցած եռակողմ խոսակցության ընթացքում քննարկվել են իրավիճակի զարգացման, Լաչինի միջանցքով կապը վերականգնելու որոշակի «տարբերակներ»: Այստեղ հարցական է այն, թե ինչ տրամաբանությամբ է քննարկումը շարունակվել Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Եռակողմ ձեւաչափով խոսակցությանը ուրվագծվել են որոշակի սցենարներ, որոնք պետք է հղկվեն Երեւան-Մոսկվա մակարդակում եւ առաջարկի ձեւով փոխանցվեն Բաքվի՞ն, թե՞ Երեւանն ու Մոսկվան քննարկել են դետալներ, եւ այդ քննարկման արդյունքը պետք է լինի պատասխան, որից էլ կախված է լինելու ճանապարհի ապարգելափակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում