Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երեկ շատ հարցեր են քննարկել և վերջակետ դրել շատ հարցերի վրա:
«Երեկ՝ Ձեզ հետ թեյախմության ժամանակ, և ուշ երեկոյան՝ տուն վերադառնալիս, շատ հարցեր ենք քննարկել։ Երբեմն որոշ պետությունների դրա համար տարիներ են պահանջվում, իսկ մենք Ձեզ հետ ավարտեցինք շատ հարցերի քննարկումներ ու վերջակետ դրեցինք՝ շարունակելով Մինսկի երկխոսությունը, քանի որ այն հիմնականում տնտեսության շուրջ էր»,- ասել է քաղաքական գործիչը։