Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կրակահեն շփումներ Կովկասում. Իրանի պատասխանը Բրիտանիային

Իրանը հայտարարել է երկրում կազմակերպված ցանց բացահայտելու մասին, որի անդամները, ըստ Թեհրանի, կապված են Բրիտանիայի հետ և մասնակցություն են ունեցել երկրի ներսում անկարգությունների կազմակերպմանը: 7 անձ ձերբակալված է: Թեհրանի տարածած այդ տեղեկությունը փաստորեն հաջորդում է Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Կովկաս, որի շրջանակում նա մասնավորապես եղել է Հայաստանում: Ադրբեջանում և Վրաստանում Մուրը եղել է, թե  ոչ, հայտնի չէ, բայց քանի որ կա ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցի «նախադեպը»՝ երբ լինելով ռեգիոնի բոլոր երկրներում, միայն Հայաստանի կառավարությունն էր դեմ եղել լիովին փակ ռեժիմով այցի տարբերակին, միանգամայն հավանական է, որ Մուրի դեպքում ևս կարող էր լինել նույն պարագան:

Հազիվ թե բրիտանական հետախուզության ղեկավարը հասներ Կովկաս և լիներ միայն Հայաստանում: Իրանից ստացված տեղեկության և Մուրի այցի ուղիղ կապի մասին պնդելու հիմք իհարկե չկա, սակայն ժամանակագրությունը, երբ նրա Կովկաս այցին հաջորդում է Իրանի տեղեկությունը՝ Բրիտանիայի քաղաքացիների ձերբակալման մասին, բավականին խոսուն է և այն թերևս Իրանի «պատասխանն» է Մուրի այցին: Այդօրինակ այցը բնականաբար ոչ սովորական է, հաշվի առնելով այն, որ առանձնահատուկ ծառայության, գաղտնի ծառայության ղեկավար պաշտոնյան այցելում է մի ռեգիոն, որտեղ Բրիտանիան ըստ էության ունենալով անկասկած նկատելի շահեր, այդուհանդերձ արտառեգիոնալ խաղացող է:

Միաժամանակ, հայտնի է Իրանի զգայունությունը բրիտանական շահերի նկատմամբ, և իր հերթին Բրիտանիայի զգայունությունը Իրանի նկատմամբ: Այդ առումով, կարևորագույն և առանձնահատուկ է բրիտանացի պաշտոնյայի այցը Կովկաս, Իրանը թերևս դիտարկում է «մուտք» իր կենսական շահերի գոտին և արձագանքը, որ գալիս է ձերբակալությունների մասին հաղորդագրությամբ, վկայում է հենց այդ զգայուն դիտարկման ու ըստ այդմ արվող հետևությունների մասին: Սա «պրոֆիլակտիկ» արձագանք է, թե Իրանին հայտնի են ավելի հանգամանալից տեղեկություններ, որոնք առաջացնում են կոշտ «պատասխանով» հաստատակամության դրսևորման անհրաժեշտություն, դժվար է ասել, թերևս կասկածից վեր է, որ Իրանից ստացված տեղեկությունը ամենևին լոկ ժամանակային զուգադիպություն չէ:

Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունենում երկու բևեռների իսկապես վտանգավոր մերձեցում, հատկապես եթե նկատի առնենք այն, որ վերջին շրջանում Ուկրաինայի ղեկավարությունը հնչեցնում է ուղիղ կոչեր՝ Իրանի գործարանները հրթիռակոծելու մասին, քանի որ Թեհրանն ըստ Կիևի Ռուսաստանին տրամադրում է Ուկրաինային հարվածելու համար անօդաչուներ ու հրթիռներ: Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկար չի հանդուրժի Կիևի այդօրինակ հայտարարությունները, ինչը վկայում է, որ Իսլամական հանրապետությունում դրանք ամենևին չեն դիտարկում լոկ հռետորաբանություն, այլ դրանց հետևում տեսնում են քաղաքական ծավալման ռիսկեր: Դրան զուգահեռ, Իսրայելի կառավարության ղեկին վերադարձող Նաթանյահուն է հայտարարել Իրանի միջուկային զենք ունենալու հեռանկարը խափանելու համար ընդհուպ հարված հասցնելու պատրաստակամության մասին, ինչից հետո տեղի ունեցավ ի դեպ Պուտինի և Նաթանյահուի հեռախոսազրույցը: Ռեգիոնալ շարժերն իսկապես բավականին սեղմվում են՝ միմյանց հպվելու և կայծի ու կրակի բռնկման ավելի ու ավելի մեծ վտանգով: Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, քանի որ կրակն այս պարագայում չի խնայելու Կովկասի երկրներից և ոչ մեկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում