Սփյուռքում դժվար է և անլուրջ Հայաստանի և Արցախի փոխարեն ձայն բարձրացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Էքս ան Պրովանսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Թալին Փափազյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար գլխավոր հարցը ոչ թե Լաչինի հարցն է, այլ Զանգեզուրի միջանցքի հարցը․ «Ադրբեջանը գոհ չէ այն բանակցություններից, որն ընթացել է այս երկու տարիներին:Խաղաղապահների գործունեությունը կախված է Ադրբեջանի բարի կամքից: Ադրբեջանը Լաչինի միջանցքով փորձում է ապացուցել, որ խաղաղապահների հարցը Ադրբեջանի ու Ռուսաստանի հարցն է»: