Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Մխիթարյանի հետնորդը գերազանցեց Մխիթարյանին․․․

«Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուրարդ Սպերցյանը ճանաչվեց 2022 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ ՀՖՖ-ի անցկացրած քվեարկության արդյունքներով Սպերցյանը ստացավ 74 քվե, 2 ձայնով գերազանցելով Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մինագամից նշենք, որ Սպերցյանն արժանի էր այս կոչմանը և քվեարկության արդյունքը պետք է համարել միամգամայն օբյեկտիվ։ Անցնող տարում Սպերցյանը էական վերելք գրանցեց դառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Սպերցյանը 2022 թվականին Ռուաստանում ելույթ ունեցող ամենաբարձր տրանսֆերային աճ գրանցած ֆուտբոլիստն է։ Մեր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացրել է 6 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 9 միլիոն եվրո։ Այս վերելքի արդյունքում Սպերցյանն այսօր ամենաթանկարժեք հայաստանցի ֆուտբոլիստն է։ Ի դեմս Սպերցյանի Հայաստանի ազգային հավաքականն ունի առաջատար։

Շատերը երիտասարդ ֆուտբոլիստին համարում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Հենրիխ Մխիթարյանի հետնորդը։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Մխիթարյանը ավարտեց ելույթը Հայաստանի ազգային թիմում։ Տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքների հրապարակվելուց հետո, ֆուտբոլային որոշ շրջանակներում դժգոհության ալիք բարձրացավ։ Մասնավորապես, ոմանք այն համոզմունքին են, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվեր Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս «Ռոմայի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելուց հետո փայլուն ելույթով աչքի ընկավ արդեն «Ինտերի» կազմում։ Մխիթարյանի անմիջական ջանքերի շնորհիվ միլանյան ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, պայքարից դուրս թողնելով «Բարսելոնային»։ Այո, Մխիթարյանն անց է կացնում իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը և ակումբային ֆուտբոլի մակարդակով մրցակցությունից դուրս է, բայց․․․։ Չենք կասկածում, որ եթե լավագույն ֆուտբբոլիստ ճանաչվեր Մխիթարյանը, դժգահության ալիք ևս կբարձրանար։ Ֆուտբոլասերների մի մասը կպնդեր, որ այս կոչմանն արժանի էր Սպերցյանը, քանզի այս ֆուտբոլիստը ակումբային մակարդակով վերելք գրանցելուց զատ հաջող ելույթով աչքի է ընկել նաև Հայաստանի ազգային հավաքականում։ Դժգոհությունը միանգամայն հասկանալի կլիներ։ Ստեղծված իրավիճակում ինչ խոսք հասկանալի է տեղի ունեցած քվեարկության արդյունքներից դժգոհողներին։ ՀՖՖ-ի կանոնադրության համաձայն լավագույն ֆուտբոլիստի որոշելիս հաշվի են առնվում ելույթներն ու արդյունքները ինչպես հավաքականում այդպես էլ ակումբներում։

Նախկինում լավագույն ֆուտբոլիստի պայքարին մասնակցում էին Հայաստանում ելույթ ունեցող ֆուտբոլիստները։ Վերջին քվեարկությունից հետո կարծում ենք ժամանակն է, որ ՀՖՖ-ն կանոնագարկային փոփոխություն կատարի տարվա ֆուտբոլիստի ընտրություններում։ Մասնավորապես, թեկնածուների շարքում պետք է լինեն բացառապես այն ֆուտբոլիստները, որոնք ակումբներում հաջող ելույթներից զատ հանդես են եկել հավաքականներում։ Ակաումբը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ հարթակն է, ապրուստի միջոցը։ Բացառապես ակումբում ունեցած ելույթը հիմք ընդունելով կարծում ենք ճիշտ չէ վերջնական եզրակացություն անելը։ Սա առաջին հերթին արդարացի չի լինի այն խաղացողների հանդեպ, ովքեր տպավորիչ և անձնուրաց խաղով աչքի են ընկել ազգային թիմում։ Մոսկվայի «Դինամոյում» հանդես եկող Արսեն Զախարյանը մտադիր է ստանալ Հայաստանի քաղաքացիություն։ Ընտրության գործող կանոնակարգի համաձայն հայկական անձնագիր ստանալու դեպքում Զախարյանը կարող է լինել թեկնածուների շարքում։

Բայց, արդյոք ճիշտ կլինի այդ երիասարդին ներառել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է։ Այո, Մխիթարյանը փայլել է Եվրոպայում, բայց ելույթ չի ունեցել Հայաստանի հավաքականում։ Հետևաբար, օբյակտիվ տեսանկյունից Սպերցյանի առաջին հորիզոնականում լինելը արդարացի է։ Հուսով ենք, որ նման խոսակցություններին վերջ դնելու համար ՀՖՖ-ի ղեկավարությունը կանոնակարգային փոփոխություններ կմտցնի ընտրություններրում արդեն 2023 թվականին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում