Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամենօրյա տեսաուղերձում Դոնբասի ուղղությամբ իրավիճակը անվանել է «ծանր և տառապալից»: «Բախմուտը, Կրեմեննայան և Դոնբասի մյուս ուղղությունները այժմ պահանջում են առավելագույն ուժեր և կենտրոնացում։
Այնտեղ իրավիճակը ծանր է, տանջալից։ Օկուպանտները ծախսում են իրենց բոլոր ռեսուրսները, իսկ դրանք զգալի են, որպեսզի գոնե ինչ-որ առաջխաղացում ունենան»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվում է պահպանել դիրքերը։