Հզոր ձմեռային փոթորիկն ընդգրկել Է ԱՄՆ տարածքի մեծ մասը։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը փաստել է, որ սա իրենց դիտարկումների ողջ պատմության ընթացքում ցրտերի նման մասշտաբային առաջին հարձակումն է. ձմեռային փոթորկի իշխանության տակ է հայտնվել երկրի գրեթե ամբողջ տարածքը:
ԱՄՆ-ում և Կանադայում անոմալ եղանակային պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ։
Մահացածներից շատերը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհեր են։ Եղանակային պայմանների պատճառով ճանապարհներին իրավիճակը զգալիորեն բարդացել է։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ձնաբուքը կարող է հանդարտվել առաջիկա օրերին, սակայն տարերքից տուժած շրջանների բնակիչներին նախկինի պես խորհուրդ է տրվում խուսափել ուղևորություններից, եթե դա խիստ անհրաժեշտ չէ: