2002 թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի։