Արցախի Հանրապետության ԱԱԾ–ն իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով արցախցիների ֆեյսբուքյան էջերը, բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմել Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: