
Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը Սուրբ Ծննդին ամուսնուն նվիրել է 300 հզ․ ֆունտ ստերլինգ արժողությամբ «Rolls Royce Dawn» լյուքս դասի ավտոմեքենա:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Ջորջինա նվերներ է նախապատրաստել նաև իր երեխաների համար։
«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա նախկին հարձակվողը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից Պորտուգալիայի հավաքականի դուրս մնալուց հետո այժմ ժամանակ է անցկացնում իր ընտանիքի հետ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթր Յունայթեդից» հեռանալուց հետո պորտուգալացին նոր ակումբի փնտրտուքների մեջ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Կրիշտիանուն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Սաուդիան Արաբյան ներկայացնող «Ալ Նասր» ակումբ։