ՀՀ Ազգային ժողովի այգին այսօր հյուրընկալել էր երեխաների ու մեծերի՝ միասին ճանապարհելու 2022 թվականը։ Միջոցառումը գեղեցկացրին «Երգի պետական թատրոնի» սաները՝ իրենց գեղեցիկ կատարումներով։ Ձմեռ Պապը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն էլ երազանք ունի, և իր երազանքն է, որ փոքրիկները խաղաղ երկնքում ապրեն, մեր զինվորները լինեն անվտանգ: