Արցախում հստակ գիտակցում են` հեշտ ու հանգիստ ոչինչ չի տրվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:
Գրիգորյանը նշեց, որ բոլոր դժվարությունները կհաղթահարեն տղամարդավարի. «Չենք ուզում Հայաստանը գնա ճակատագրական զիջումների: Արայիկ Հարությունյանը հասկացել է` իրենից ոչինչ չի ներկայացնում: Ռուբեն Վարդանյանի հետ Արցախում հույսեր կապում են: Ռուբեն Վարդանյանը այլ տրամաչափի գործիչ է, աչքը տեսած է»: