Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելը վառ արտահայտված դեմարշ կլիներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Ըստ Սուրենյանցի` ընտանիքով Պետերբուրգ գնալը ժեստ է` իբր հարազատ միջավայր են գնում:
Սուրենյանցը կարծում է, որ մինչև դեկտեմբերի 12-ը եղած ստատուս-քվոյով Լաչինի միջանցքը չի բացվելու. . «Ադրբեջանը ինչ խնդիր դրել է մասամբ հասավ: Բոլոր ուղղություններով բանակցությունները մտել են փակուղի, նաև Երևանի ջանքերով, որը փախչում է բանակցություններից»: