Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Սփյուռքը միասնական է. կան մարդիկ, որ ուզում են միասնական չլինի, բայց այդպես չէ

Կաթողիկոսանիստ Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, ՀՅԴ-ի և Ռամկավար Ազատական Կուսակցության վերին մարմինների ներկայացուցիչները՝ Ալեքսան Քէօշկերյանը, Մկրտիչ Մկրտիչյանը և Ավետիս Տագեսյանը դեկտեմբերի 23-ի գիշերը խորհրդակցական հանդիպում են ունեցել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական Վարչության համաատենապետները՝ Ստեփան Տեր-Պետրոսյանը և Գրիգոր Մահսերեճյանը:

Վեհափառ Հայրապետը ներկայացրել է ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակման հարցով միջազգային մամուլին իր կատարած հայտարարությունը և այդ ուղղությամբ հաստատած կապերը՝ միջեկեղեցական ու միջկրոնական շրջանակներում, ինչպես նաև հիշյալ շրջանակների կատարած թե՛ դատապարտումի արտահայտությունները և թե՛ դիվանագիտական աշխատանքները:

Նորին Ս. Օծությունը նաև անդրադարձել է Արցախի նախագահի և պետական նախարարի հետ ունեցած իր հեռաձայնային զրույցին, Կաթողիկոսության թեմերի առաջնորդների կատարած թելադրություններին և այլ աշխատանքների՝ շեշտելով հավաքական ճիգով Սփյուռքում մեր բողոքը արտահայտելու հրամայականը և միջազգային համայնքին պարզելու Բերձորի միջանցքի փակման ստեղծած հատկապես մարդասիրական ծանր հետևանքները և նրա շուտափույթ վերաբացման անհրաժեշտությունը:

Վեհափառ Հայրապետը կոչ է ուղղել համասփյուռքյան մասշտաբով և բոլոր համայնքների, կուսակցությունների, մարմինների և մեր ժողովրդի զավակների մասնակցությամբ, հավաքական կեցվածք ճշտելու, դատապարտումի ձայն բարձրացնելու և միջանցքի շուտափույթ վերաբացումը պահանջելու կարևորությունը: Այս առումով Հայրապետն ընդգծել է երեք կուսակցությունների կարևոր դերը:

Ներկաները ողջունել են Վեհափառ Հայրապետի տարած աշխատանքները ու կիսել նրա մտահոգություններն ու տեսակետները՝ շեշտելով համահայկական ճիգով ու միջկուսակցական գործակցությամբ Սփյուռքի բոլոր գաղութներում կազմակերպվելու և ազդու միջոցներով ու գաղութների շրջապատին համապատասխան մոտեցումով մեր հավաքական բողոքը արտահայտել անհետաձգելի անհրաժեշտությունը», ասվում է հաղորդագրության մեջ:

Այս առնչությամբ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական Վարչության համաատենապետ Ստեփան Տեր-Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հիմնական հարցը, որ քննարկվեց, միասնականությունն էր Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի, որպեսզի մեր բոլոր ուժերով սատարենք Ղարաբաղի իրավիճակի բարելավմանը, անշուշտ, ճանապարհի բացմանը, նաև հասնենք բոլոր համաձայնագրերի իրագործմանը, և ամենակարևորն է, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց մնա:

Պետք է կարողանանք արտահայտվել ցույցերով, խաղաղ միջոցներով, տարբեր երկրների դեսպանատների առջև և այլն, որ կարողանանք Սփյուռքի մեր միասնական ձայնը լսելի դարձնել»:

Ստեփան Տեր-Պետրոսյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե Սփյուռքի և Հայաստանի միջև խզում կա, նաև Սփյուռքի ներսում տրոհում կա. «Ես կարող եմ ասել, որ Սփյուռքը միասնական է: Նրանք, որոնք ասում են՝ միասնական չէ, ուզում են զբաղվել ուրիշ ազդեցություններով: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ այդպես լինի, բայց այդպես չէ: Օրինակ, Լիբանանում մենք արդեն միասնական մի ձեռնարկ ունեցանք, որով բոլոր կուսակցությունները, միությունները միասնական կեցվածքով հանդես եկան այն օրը Վեհափառի հետ հանդիպմանը: Այդ օրվա եզրակացությունը նաև այն էր, որ բոլորս միասնական պետք է աջակցենք Արցախին ու Հայ դատին: Այսինքն Սփյուռքի որևէ հարց, որն ազգային իմաստ ունի մեզ համար, ազգային արժեք է, մենք բոլորս համաձայն ենք: Իսկ բոլոր նրանք, որ ուզում են տարակարծիք լինենք, նրանք հայության շահերի համար չեն աշխատում»:

Հարցին, թե Արամ Ա կաթողիկոսի կոչը որքանով կհամախմբի Սփյուռքին, որքանով համախմբող գործոն կարող է լինել, նա արձագանքեց. «Դա կոչ է համախմբվելու և գործոն լինելու: Կարծեմ որ եկող շաբաթների ընթացքում թե մեր եկեղեցիներում, թե համայնքներում, թե կուսակցությունները նման քայլերի կդիմեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում