
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է իր գլխավորած Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Այն ստանձնել է ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՌԴ ղեկավարի երկուշաբթի օրը հրապարակված հրամանագրի համաձայն՝ հանձնաժողովին է միացել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը՝ Իգոր Արտեմևի փոխարեն: