Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից սպանությունը, դժբախտաբար, սովորական է դառնում

Դեկտեմբերի 23-ին Գյումրիի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն էր եղել: Նույն օրն Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ, որը խոստովանել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն: Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ-ի դիակը՝ բռնության հետքերով:

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։

Արդեն իսկ հանրության շրջանում այս դեպքը նմանեցնում են Պերմյակովի դեպքին, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողը մտել էր տուն ու սպանել Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին: Տարբերությունը միայն այն է, որ այս դեպքում մահացածը հայ չէ:

Այս առնչությամբ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Գայստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Քրեական հանցագործություններ ամենուր միշտ տեղի են ունենում, ուղղակի այստեղ վատն այն է, որ կասկածվողը նորից զինվորական է: Այսինքն՝ նկատի ունեմ, որ իրենց կարգապահական ռեժիմը, ենթադրաբար, մի քանի անգամ բարձր բարձր պետք է լինի միջին քաղաքացիական կարգապահությունից»:

Դիտարկմանը, որ ռուսական ռազմաբազայից, կարծես վնասն ավելի շատ է, քան օգուտը, նա արձագանքեց. «Օգուտը չգիտեմ, բայց կոնկրետ վնասներ կան ռուսական ռազմաբազայից: Ասում են՝ իր ընկերուհին է, իրենց անձնական գործն է, բայց հարցն այն է, որ զինվորականի կարգապահությունը այլ պետք է լինի, քան քաղաքացիների միջին վիճակագրական կարգապահությունը: Դժբախտաբար, սովորականության է նմանվում»:

Նույն խնդրի առնչությամբ Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց. «Նախ ասեմ, որ իհարկե նման բնույթի հանցագործություններ լինում են ռազմաբազայից ներս, թե դուրս, և որևէ կերպ տարբերություն չկա մարդկային դրսևորումների հետ կապված: Բայց, քանի որ դա վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա դրա նկատմամբ վերաբերմունքը և հանրային ուշադրությունը այլ է, որովհետև հարցն այն է, թե արդյոք գոյություն ունի վերահսկողություն ռազմաբազայում ծառայողների վարքագծի նկատմամբ։ Պարաբերաբար նման դրսևորումները ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ մտահոգիչ է, քանի որ ռազմաբազայում զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված բավականին խնդիրներ կան։ Բնականաբար, չէր էլ կարող չլիներ, որովհետև այն պետությունը, որը ներկայացնում է ռուսական ռազմաբազան, իր կառավարման ոճով որևէ վստահություն չի ներշնչում նման կարգավորումների, բարեվարքության, պատասխանատվության առումով: Սա բականին մտահոգիչ հարց է, որին պարբերաբար անդրադարձել ենք։ Եվ այստեղ ես, ինչպես միշտ, տեսնում եմ Հայաստանի կողմից ռուսական ռազմաբազայի զինվորական ծառայության  կազմակերպման հետ կապված ոչ պատշաճ վերահսկողությունը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում