Որքան այս շրջափակումը շարունակվի, այնքան տնտեսական հետևանքները ծանր կլինեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Ըստ Աղաբեկյանի` հումանիտար ճգնաժամին դիմանալու միակ մոտիվացիան գիտակցումն է` տեղի չտալ Ադրբեջանի նպատակներին. «Երկար կդիմանանք, արդյունքում մեր կենսական պահանջները ի կատար կածվեն: Այնպես չէ միջանցքի փակումը միայն բացասական հետևանքներ է ունեցել: Արցախում ժողովուրդն ու իշխանությունը նույն նավի մեջ են, պետք է փորձել միասին դուրս գալ այս վիճակից»: