Կաթողիկոսանիստ Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, ՀՅԴ-ի և Ռամկավար Ազատական Կուսակցության վերին մարմինների ներկայացուցիչները՝ Ալեքսան Քէօշկերյանը, Մկրտիչ Մկրտիչյանը և Ավետիս Տագեսյանը դեկտեմբերի 23-ի գիշերը խորհրդակցական հանդիպում են ունեցել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական Վարչության համաատենապետները՝ Ստեփան Տեր-Պետրոսյանը և Գրիգոր Մահսերեճյանը:
Վեհափառ Հայրապետը ներկայացրել է ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակման հարցով միջազգային մամուլին իր կատարած հայտարարությունը և այդ ուղղությամբ հաստատած կապերը՝ միջեկեղեցական ու միջկրոնական շրջանակներում, ինչպես նաև հիշյալ շրջանակների կատարած թե՛ դատապարտումի արտահայտությունները և թե՛ դիվանագիտական աշխատանքները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հանդիպմանը մասնակից Ավետիս Դաքեսյանի հետ:
Ինչպես նշեց Դաքեսյանը` Արամ Վեհափառի կոչն էր` համախմբվել, եռամիասնության հզորացումը կախված է նաև Սփյուռքից: