Friday, 09 06 2023
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը․ փաստաբան
16:15
Գերմանիայի նախագահը ստորագրել է խորհրդարանական մանդատների կրճատման մասին օրենքը
Գոհ եմ՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին․ գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց․ Աշոտ Փաշինյան
16:00
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին
Լուրերի օրվա թողարկում 16:00
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց
«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». ՌԴ ԱԳ փոխնախարար
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան
Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
Ուղիղ․ Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստը
Միջազգային գործընկերների ճնշումները կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
Արագածավանի դեպքով մեղադրվող անձը արգելանքից ազատ է արձակվել. ՔԿ
Հետաձգված Վաշինգտոն և ծրագրված Փաշինյան-Պուտին

Փարիզում հարյուրավոր քրդեր ցույցի են դուրս եկել՝ ի հիշատակ հրաձգության զոհերի

Փարիզում հարյուրավոր քրդեր ցույցի են դուրս եկել՝ ի հիշատակ դեկտեմբերի 23-ի հրաձգության զոհ դարձած քրդական համայնքի երեք անդամների, ինչպես նաև 2013 թվականի հունվարին սպանված երեք ակտիվիստների: Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդում է «РИА Новости» գործակալության թղթակիցը:

Ցուցարարների շարասյունը կեսօրին երթի է դուրս եկել Փարիզի 10-րդ շրջանի Դանգան փողոցից, որտեղ ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը կրակ էր բացել քրդական համայնքի երեք ներկայացուցիչների վրա։ Ակցիայի մասնակիցները երթով պետք է քայլեն դեպի Լա Ֆայետ փողոց, որտեղ 2013 թվականի հունվարին սպանվել էին երեք այլ քուրդ ակտիվիստներ։

Կազմակերպիչները ցուցարարներին կոչ են արել կատարել ոստիկանության պահանջները և կարգուկանոն պահպանել: Քրդերը ցույցի էին դուրս եկել նաև շաբաթ օրը: Ցույցը վերածվել էր իրավապահների հետ բախումների, մի քանի ծեծկռտուք էր սկսվել նաև ցուցարարների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել էին փողոցները. ամբոխը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել։ Ավելի ուշ իրավիճակը սրվել էր, ցուցարարներն սկսել էին կոտրել ավտոբուսների կանգառները, շրջել ավտոմեքենաները, այրել կահույքն ու աղբամանները։

Նրանք նաև դուրս էին հանել ճանապարհի սալաքարերը ոստիկանների վրա նետելու և կանգառներին հարվածելու համար։ Այս ամենի հետևանքով դեկտեմբերի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ բերման էր ենթարկվել 11 մարդ, տուժել էր իրավապահ մարմինների ավելի քան 30 աշխատակից:

Դեկտեմբերի 23-ին 69-ամյա տղամարդը կրակ էր բացել Փարիզի 10-րդ շրջանի քրդական մշակութային կենտրոնից ոչ հեռու։ Հրաձգության հետևանքով զոհվել է երեք քուրդ ակտիվիստ, տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ևս երկուսի վիճակը միջին ծանրության է։ Փարիզի դատախազությունը հետաքննություն Է անցկացնում կանխամտածված սպանության գործով։ Ինչպես հաղորդում է BBC-ն՝ կասկածյալը խոստովանել է, որ ,պաթոլոգիական ատելություն է տածումե ներգաղթյալների նկատմամբ: Նա քննիչներին հայտնել է, որ ուրբաթ օրը հրաձգության ժամանակ ծրագրում էր սպանել ,ոչ եվրոպացի օտարերկրացիներինե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում