Գործնականում Լաչինի միջանցքի հարցը կարգավորվելու է ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքով` ռուս-ադրբեջանական հարաբերությունները դաշնակցային են. Ժամանակին Տեր-Պետրոսյանը դրա համար էր շտապում. «Հայկական կողմը պետք է չափավորի իր երևակայությունը: Ցավալին այն կլինի, որ հարցը լուծվի ռուս-ադրբեջանական պայմանավորվածությամբ, Հայաստանն էլ կանգնեցվի փաստի առաջ»: