Monday, 25 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

Ինչ պետք է ցույց տան Հայաստանն ու Արցախն աշխարհին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրահավաքը լայն արձագանք է գտել նաև Հայաստանում: Համացանցի ընդհանրապես հայ օգտատերերը՝ Հայաստանում, թե սփյուռքում, տարածում են տասնյակ հազարավոր արցախահայերի մասնակցությամբ հանրահավաքի լուսանկարները, արձանագրելով Արցախի ժողովրդի կամքն ու սեփական հողում ապրելու և պայքարելու հաստատակամությունը:Այդ ամենն անշուշտ բավականին խոսուն է ու տպավորիչ, սակայն ռեգիոնում և աշխարհում առկա բարդ իրավիճակը մեղմ ասած չափազանց պարզ հուշում է, որ հանրահավաքները կարող են ապահովել ոգեղենություն, բայց դրանք ծանրագույն մարտահրավերների հաղթահարման գործիք չեն ինքնին:

Մարտահրավերներին դիմակայելու, հաղթահարելու, կառավարելու համար պետք է շատ կոնկրետ աշխատանք, Արցախի կոնկրետ կառավարում՝ արդար, կոմպետենտ, արդյունավետ, վստահելի, ինչ որ իմաստով նաև անձնուրաց:Այդ առաքելության ազդակները հանրահավաքի հարթակից հղեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը օրեր առաջ իր հայտարարություններից մեկում ասել էր նաև, որ Արցախում էական վերափոխումների հրամայականը դիմադրության է բախվում ներքին մի շարք շրջանակներում, քանի որ հարվածում է եղած էլիտայից շատերի շահերին: Մինչդեռ, ստեփանակերտյան հանրահավաքում էին նաև այդ «էլիտայի» ներկայացուցիչները, այդ թվում մարդիկ, որոնք երկու տասնամյակ առաջնորդել են այդ «էլիտան» Արցախի նախագահի կարգավիճակում և գործնականում ուղիղ պատասխանատվություն են կրում այն խնդիրների և հետևանքների համար, որ այս տարիների ընթացքում թե քաղաքական, թե ռազմական, ռազմա-քաղաքական և տնտեսական, սոցիալ-հոգեբանական առումով ունեցել է Արցախը: Իսկ դրանք բոլորովին չեն սկսում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և ավարտվում այսօրով, կամ շարունակվում այսօր: Եվ դրանք չեն սկսում նաև 2018 թվականի մայիսից ու շարունակվում առ այսօր: Տվյալ պարագայում խնդիրն ամենևին անցյալը հիշեցնելը չէ: Խնդիրը այսօրվա ծանր իրողությունների պատճառահետևանքային կապը հասկանալն ու ստույգ ախտորոշելն է, որովհետև առանց ստույգ ախտորոշման չի կարող լինել ճշգրիտ բուժում, չի կարող լինել արդյունավետ վերափոխում: Ըստ այդմ, անցյալը գնահատելը անհրաժեշտ է ոչ թե հիշեցումների ու մեղադրանքների, այլ հենց այդ ախտորոշման ու նաև մի բանի համար էլ՝ որ անցյալի պատասխանատուները չփորձեն «սողոսկել» ներկա ու ապագա, այս անգամ նոր փաթեթավորումներով: Սա իր հերթին բոլորովին չի նշանակում, թե ով եղել է նախկին կառավարման մեխանիզմում, տեղ չպետք է ունենա այսօր կամ վաղը:

Բոլորովին: Նախ, բոլոր օգտակար, ներուժ ունեցող անձինք, կադրերը պետք է դրվեն հանրօգուտ ծառայության, անկախ անցյալում գործած սխալներից ու վրիպումներից: Բայց, այդ սխալների ու վրիպումների գնահատականը կարևոր է, որպեսզի հանրությունը կարողանա վերահսկել նոր իրավիճակն ու կանխարգելել անցյալի կրկնության ռիսկը, թե նոր, թե հին կադրերի հնարավոր գայթակղություններից բխող ռիսկը: Արցախի դիմադրունակությունը ձևավորվելու է ոչ թե հանրահավաքների բազմամարդությամբ, այլ աշխատողների բազմությամբ, և աշխատանքային ճիշտ ու արդյունավետ ուղղություն մշակողների բազմությամբ: Հասարակական-քաղաքական, պետական գործունեության ասպարեզում հենց «հանրահավաքային» տրամաբանությամբ ճառողների բազմությունն է, որ թե Հայաստանը, թե Արցախը հասցրել է ծանր իրողությունների: Եվ ուրեմն, պետք է թե Հայաստանը, թե Արցախը դուրս գան բոլոր մակարդակներում գերիշխող հանրահավաքային տրամաբանության ակոսից և հաստատեն մասնագիտական աշխատանքային գերակայություն բոլոր ուղղություններով: Աշխարհին պետք է ցույց տալ ոչ թե հանրահավաքի բազմամարդությունը, այլ աշխատանքային կամքի արդյունքում վերափոխվող կյանքի որակը: Այն, ինչ թե Հայաստանը, թե Արցախը պետք է արած լինեին անցնող տասնամյակների ընթացքում: Այսօր ուշացած է, բայց դեռ ամենևին ուշ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում