Ռուսաստանը չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան այցերի համար վիզային ռեժիմի չեղարկման հեռանկարների առնչությամբ չենք բացառում դրական որոշումների ընդունումը, հենց դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ»,- ասել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ կայուն կապերի առկայությունը համապատասխանում է Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների շահերին։