Sunday, 24 09 2023
Կիրականացվի Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետի ուղերձը
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը

Իսրայելի նոր կառավարության երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Իսրայելի նոր կառավարությունը խորհրդարանի առջև երդում կտա դեկտեմբերի 29-ին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականին:

«Նոր կառավարությունը կվավերացվի Քնեսեթի կողմից և իշխանությունը պաշտոնապես կստանձնի հինգշաբթի օրը»,- գրել է թերթը:

Հաղորդվում է, որ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն խորհրդարանի նոր կոալիցիայի անդամներին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ նիստը կսկսվի դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 11.00-ին (Երևանի ժամանակով 13.00-ին):

Քանի որ Քնեսեթի խոսնակ Յարիվ Լևինը պետք է հրաժարական տա, որպեսզի ստանձնի Արդարադատության նախարարի պաշտոնը, հինգշաբթի օրվա նիստի ընթացքում կընտրվի նաև խորհրդարանի նոր խոսնակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին Բենյամին Նեթանյահուն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին հայտնել էր, որ իրեն հաջողվել է կառավարություն ձևավորել։ 73-ամյա Նեթանյահուն ավելի վաղ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 1996-1999թթ.-ին և 2009-2021թթ.-ին:

Նեթանյահուն, որի կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, կառավարություն ձևավորելու մանդատը նախագահից ստացել էր նոյեմբերի 13-ին։

Նեթանյահուի մանդատի ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 11-ին, որից հետո Հերցոգը ևս 10 օրով երկարացրել Էր երկրի նոր կառավարություն ձևավորելու համար Նեթանյահուին տրամադրված ժամկետը։ Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել նոյեմբերի 1-ին։

Քվեարկության արդյունքներով՝ ,Լիկուդե կուսակցությունը ստացել է 120 մանդատից 32-ը, իսկ գործող վարչապետ Յաիր Լապիդի կուսակցությունը՝ 24։ Այս ընտրությունները հինգերորդն էին Իսրայելում 2019 թ.-ից ի վեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում