Thursday, 28 09 2023
Հռոմի ստատուտի ընդունում հայ-ռուսական հարաբերությունների համար թունավոր որոշում է. ՌԴ ԱԳՆ
18:30
ՆԱՏՕ-ն երկու AWACS ինքնաթիռ կուղարկի Լիտվա՝ «ՌԴ ռազմական գործունեությունը վերահսկելու համար»
18:15
Ստոլտենբերգը Կիևում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ
18:09
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 29, 2023
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եթե հայերը կարծում էին, որ ադամանդ են Պուտինի համար, սխալվել են
Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Շուշանյանը ձերբակալվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար
Եթե սաղ սալամատ հասել ենք ստեղ, ամեն ինչ լավ կլինի
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
17:26
Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը
17:23
ՄԱԿ ավտոշարասյունները մարդասիրական բեռներով արդեն ճանապարհին են. Գրանդին՝ Հայաստանին օգնության մասին
Արցախում թողել եմ իմ մանկությունը. բռնի տեղահանված աղջնակը հուզվեց
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին
Սա կապիտուլյացիա էր, բայց ինչո՞ւ սպառազինությունը հանձնվեց թշնամուն
Ազգային կոմիտեն վերսկսում է հանրահավաքները
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Ապահով եմ և ազատ, բայց իմ գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող հայտնել. Արտակ Բեգլարյան
«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
16:40
Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
Մեր պարտքն է հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին. վարչապետը՝ կառավարության նիստին
16:21
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2023
Կրեմլը ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պեսկով
Ադրբեջանական ագրեսիայի նոր դրսեւորում
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել
Լուրերի արտակարգ թողարկում 16։00

Երկու պահանջ ունենք՝ հանդիպել Վոլկովին և դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային՝ լրացուցիչ խաղաղապահներ ուղարկելու համար. Արթուր Օսիպյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, Ստեփանակերտում տեղի ունեցած կլոր-սեղանի արդյունքում մի շարք մտավորականներ դիմել են ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովին՝ հանդիպման պահանջով։ Որո՞նք են ակնկալիքները՝ նկատի ունենալով, որ շաբաթ օրը, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների,  խաղաղապահներն ասել էին, որ դեկտեմբերի 26-ին ճանապարհը կբացվի։

Մի փոքր անհավատալի է, որ այսօր ճանապարհը կբացվի։ Կբացեն, թե ոչ՝ հանդիպման ու հարցերի ակտուալությունը չի կորում։ Եթե կբացվի՝ կհանդիպենք, ըստ արդեն նոր իրադրության, չի բացվի, ըստ այդ իրավիճակի հարցեր կուղղենք։ Իսկ եթե չի հանդիպի՝ մենք կորոշենք մեր անելիքները։ 48 ժամից նոր կլոր-սեղան է լինելու,  կորոշենք  հետագա քայլերը, թե ինչպես  հասնել մեր նպատակին։Վոլկովի հետ հանդիպումն էլ մեր նպատակներից մեկն է։

-Հիմնական  հարցադրումը ո՞րն է լինելու, որ խաղաղապահներն իրենց պատասխանատվության  գոտում պատշաճ չե՞ն գործում։

-Մենք նշել ենք, որ իրենք նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը լիարժեք չեն կատարում։ Կլոր-սեղանը երկու որոշում է կայացրել. առաջինն այն էր, որ մեր իշխանություններն անմիջապես դիմեն Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, որպեսզի լրացուցիչ խաղաղապահ ուժեր ներգրավեն, քանի որ ռուսները պատշաճ ձևով իրենց պարտականությունները չեն կատարում։

-Ամբողջությամբ ռուսական գծի մեջ գտնվող իշխանություններից կա՞ն այդպիսի հույսեր։

Որոշակի փոփոխություն կա։ Հարցն այն է, որ ռուսական գիծ տանող չինովնիկները ևս շրջափակման մեջ են, իրենք նույնպես տեսնում են, թե ինչ են կատարվում։ Ըստ դրա՝ հնարավոր է վերջիվերջո գնան բալանսավորված քաղաքականության։ Երբ մենք ասում ենք Ֆրանսիա կամ ԱՄՆ, նկատի չունենք, որ այդ երկրների դրոշը պետք է վերցնենք, ինչպես մինչ այդ ռուսինն ենք վերցրել։ Ո՛չ, մենք խոսում ենք  բալանսավորված քաղաքականության մասին։ Եթե ինչ-որ տեղ մեր շահերը կհամընկնեն ռուսների հետ, շատ լավ, եթե ոչ, ուրեմն՝ ոչ։Մենք քայլում ենք՝ ելնելով մեր շահերից։ Մենք պրոռուսական չենք, պրոամերիկյան, պրոֆրանսիական չենք, մենք հայկական ենք։ Հարցերը պետք է բացահայտ ներկայացնենք, ամբողջ աշխարհն էլ պետք է իմանա, որ մենք այդպես ենք առաջ շարժվելու։

-Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին անգամ որևէ պետության դրոշ չբարձրացվեց, դրանից ելնելո՞վ եք նշում, որ իշխանության վարքագծում կա փոփոխություն։

Կար Հայաստանի ու Ղարաբաղի դրոշ։ Կայացվել էր այդպիսի որոշում, որին մենք էլ էինք կողմնակից։ Մենք նաև մեկ այլ տարբերակ էինք մտածել, առ այն, որ վերցնենք ԵԱՀԿ բոլոր անդամների դրոշները։ Բայց սա վտանգավոր էր։ Հնարավոր է մի լրատվական վերցներ ու ռուսի դրոշը թեմա սարքեր, մնացածը կդառնար «կողից-կշտից»։ Դրա համար ես նախքան հավաքը ելույթ եմ ունեցել ու ասել,  որ դիմել եմ ռուսական համայնքին ու խնդրել, որ իրենք էլ իրենց դրոշը չբերեն։ Ուստի տարատեսակ սադրանքներից խուսափելու համար Հայաստանի ու Արցախի դրոշն է միայն բարձրացվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում